Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պահեստազորի ենթասպան փոխհատուցում է պահանջում (տեսանյութ)

Շիրակի մարզի Երազգավորս համայնքի բնակիչ, նախկին զինվորական, պահեստազորի ենթասպա Մելիքսեթ Գաբոյանն անօրինական է համարում իրեն 2004 թվականին զորացրելը։

«ԽՍՀՄ անձնագրով 1994-2004 թվականներին ծառայել եմ Սահմանապահ զորքերում։ ԽՍՀՄ անձնագրի հիման վրա 5 անգամ պայմանագիր է կնքվել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հետ, վերջին պայմանագիրը կնքվել 2003 թվականին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նախկին զինծառայողը։ Գաբոյանը նշեց, որ Սահմանապահ զորքերի հրամանատարությունն իրեն ապօրինի կերպով ճանաչել է ՀՀ քաղաքացի և աշխատավարձը քիչ է վճարել։

Վերջինս դատական ատյաններ է՝ դիմել իրեն փոխհատուցում տրամադրելու համար, սակայն մինչ օրս իր համար ցանկալի արդյունքի չի հասել։

Մանրամասները՝ տեսանյութում։