Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport hff kargapah
A A
Սպորտ

ՀՖՖ-ն մեկ տարով որակազրկեց «Գանձասար-Կապանի» գործադիր տնօրենին ու «Արագածի» մարզչին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է կարգապահական կոմիտեի հերթական նիստը։

Օրակարգում  ընդգրկված է եղել 17 հարց։ Մասնավորապես՝ առաջին խմբի «Արագած» - «Դիլիջան ՖԱ» խաղը մնացել էր անավարտ, քանի որ դաշտի տերերը երկրորդ խաղակեսում դաշտ չէին դուրս եկել։ Կարգապահական կոմիտեն «Արագած» ակումբին տուգանել է 4 մլն դրամով, թիմի գլխավոր մարզիչ Յուրի Օկուլին որակազրկել մինչև 05032021 թվականը, «Արագած» թիմին գրանցել տեխնիկական պարտություն 0:3 հաշվով, «Դիլիջան ՖԱ»-ին շնորհել է տեխնիկական հաղթանակ 3:0 հաշվով:

Բարձրագույն խմբի «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» խաղին  կապանյան ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանը՝ գտնվելով VIP օթյակում, հանդիպման ընթացքում հայհոյել է մրցավարներին։ Խաղի ընդմիջման ժամանակ նա մարզադաշտի թունելում հայհոյել, սպառնալիքներ ու բռնության կոչեր է հնչեցրել հանդիպման մրցավարի հասցեին, փորձել է հրել հանդիպման մրցավարին և հրմշտոց սարքել: Միջադեպի չեզոքացման և կարգուկանոն հաստատելու հետևանքով հանդիպման երկրորդ խաղակեսը սկսվել է 10 րոպե ուշացումով։

Այդ միջադեպի համար ԿԿ «Գանձասար-Կապան» ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանին որակազրկել է մինչև 05.03.2021թ., «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբտ տուգանվել է 1 մլն դրամով,  իսկ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ տուգանվել է 200000 դրամով՝ խաղի ժամանակ անվտանգության աշխատակիցների ոչ պատշաճ, թերի աշխատանք կատարելու համար։