Ճակատագրական 8-երի մեդիադրամաներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր բացվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» թանգարանի երրորդ ցուցահանդեսը՝ «Առանց գրաքննության․ Ճակատագրական 8-երի մեդիադրամաներ՝ 1988,1998, 2008, 2018» :
Ցուցահանդեսը ներկայացնում է վերջին տասնամյակներին մեդիայում պրոպագանդայի, արտաքին ու ներքին վերահսկողության, ԶԼՄ-ների ու լրագրողների հանդեպ ճնշումների ու բռնության առավել ցայտուն օրինակները։
« Այս մի գաղափարը 3-րդ ցուցահանդեսի ավելի համարձակ է, այսինք ցույց տալ ինչպես է գործել լրատվությունը, որքանով է եղել սկզբունքային, որքանով է լրագրությունը համապատասխանել դասական լրագրության սկզբունքներին կամ ժամանակակից պատկերացումներին զարգացած երկրների»,- նշում է ցուցահանդեսի համակարգող Վահրամ Մարտիրոսյանը։
Էկրաններին հպվելով՝ կարող ենք տեսնել ծանոթ լրագրողների, որոնք ականատեսի աչքերով պատմում են խոսքի ազատության սահմանափակման և գրաքննության մասին։
Ցուցահանդեսում մեծ տեղ է հատկացված «Ա1+»-ին և ներկայացված են «Ա1+»-ի բացառիկ հեղինակային կադրերը և հոլովակները։
« Էպոպեան «Ա1+»-ի բավականին դրամատիկ պահերով, երբ որ փակվեց և վերաբացվեց և այստեղ նույնպես վայրընթաց է տեղի ունեցել, բայց ոչ մասնագիտական մակարդակի այլ լսարանի ազդեցության իմաստով»,- մեկնաբանում է Վահրամ Մարտիրոսյանը։
Հիշեցնենք՝ ցուցահանդեսը բաց է մինչև մարտի 20-ը ներառյալ, բացի երկուշաբթի օրերից։