Վերցրեցին անձնական կյանքին վերաբերող բազմաթիվ տեսաերիզներ․ փաստաբանը՝ Արամ Վարդանյանի տան խուզարկության մասին
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկանությունն այսօր խուզարկում էր իրականացնում Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը։
Նրա փաստաբաններից Լուսինե Սահակյանը, դուրս գալով Արամ Վարդանյանի տանից, քիչ առաջ որոշ մանրամասներ հաղորդեց լրագրողներին:
«Որոշմանը ծանոթացել ենք, դատավոր Վաչե Մարգարյանը հերթական ապօրինի որոշումն է կայացրել: Այդուհանդերձ որոշման եզրափակիչ մասում չի հասկացվում, թե ինչ են ցանկանում հայտնաբերել տներում, որտեղ խուզարկություն է կատարվում, մինչդեռ դատարանը երբ թույլտվություն է տալիս, պետք է հստակ նշի, թե ինչ և ում է թույլատրում փնտրել տվյալ տներում»։
Լուսինե Սահակյանը նշեց, որ քննիչները և ոտիկանները խուզարկություն են իրականացրել 4 տներում և օժանդակ շինություններում :
«Բովանդակային մասում նշվել է, որ քննիչը միջնորդել է, որ խուզարկություն իրականցվի զենք-զինամթերք հայտնաբերելու, ինչպես նաև քրեական գործի համար էական նշանակության համար ինչ որ իրեր հայտնաբերելու, բայց չի նշվել՝ ինչ իրեր են»:
Փաստաբանի խոսքով՝ իրենք քննիչներից պահանջել են, որ եթե կա ձերբակալման որոշում, իրենց ներկայացնեն, հասկանալու համար Արամ Վարդանյանի կարգավիճակը, սակայն նրանց ոչինչ չի տրամադրվել:
«Վերցրեցին անձնական կյանքին վերաբերող բազմաթիվ տեսաերիզներ, որ քրեական գործի հետ առնչություն չունեն, մենք առարկել ենք այդ կապակցությամբ»: