A
A
Կանադացի հոկեյիստը խաղի ժամանակ լուրջ վնասել է դեմքը, բժիշկները 90 կար են դրել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀոկեյի ազգային լիգայի «Մոնրեալ Կանադիենս» - «Նյու Յորք Այլենդերս» խաղին հյուրերի կանադացի հոկեյիստ Ջոնի Բոյչուկն լուրջ վնասվածք է ստացել և ժամանակից շուտ ավարտել է խաղը։
Երրորդ խաղակեսում նա պաշտպանվելիս հրել է տանտերերի հարձակվող Արտուրի Լեհկոնենին, որը վայր ընկնելիս ակամայից չմուշկի սուր մասով դիպել է պաշտպանի դեմքին։ Ջոնի Բոյչուկը ձեռքերով փակել է դեմքը և շտապ հեռացել հանդերձարան։
Ինչպես նշում են լրատվամիջոցները, կանադացի հոկեյիստը բազմաթիվ պատռվածքներ է ստացել աչքի շրջանում, սակայն, բարեբախտաբար, տեսողությունը չի վնասվել։ Բժիշկները 90 կար են դրել նրա դեմքին։ Վերականգման համար կպահանջվի մի քանի ամիս։