100 000 համարում եք լայն տարածո՞ւմ․վարչապետը՝ Տիգրան Ավինյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության նիստին այսօր Նիկոլ Փաշինյանը դժգոհեց, որ ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին քաղաքացիների որոշ մասը տեղյակ չէ։
«Ես այն օրը Մաշտոցի պողոտայում, հարյուրավոր մարդկանց հետ շփվել եմ, և նրանց մեջ եղել են գոնե տասնյակներ, որոնք չեն իմացել, որ ապրիլի 5-ին հանրաքվե է նշանակված, պատկերացնո՞ւմ եք»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ բանկերում հերթ կանգնելու խնդրին և այդ կուլտուրան պետք է պատշաճ ձևով կազմակերպել։ «Բանկային գաղտնիքի մասին օրենքի հետ կապված այդքան քննարկում, վիճում էինք, բայց բանկի մեջ մարդու բանկային գաղտնիքը ապահովված չէ, քանի որ շրջապատված է հետաքրքրասերների հայացքներով», - ասաց նա:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ բանկերում այդ հարցը լուծվել է և նոր տեխնոլոգիաներ են օգտագործվում՝ հեռախոսներով օնլայն վճարումներ կատարելու։ Վարչապետը կոչ արեց ոչ թե գնալ հերթ կանգնել, այլ բջջային հեռախոսով վճարումներ անել։
«Նախկինում մի քանի անգամ ասել եմ, բայց չեմ տեսնում այդ հանձնարարականների կատարման ընթացքը։ Պատրաստ են հոլովակներ սոցիալական ցանցերի համար, որպեսզի մարդկանց ցույց տան, թե մարդիկ տանը նստած ինչպես կարող են օնլայն տարբերակից օգտվել»,-ասաց նա ու հավելեց, որ այս ընթացքում ո՛չ սոցիալական ցանցերում, ո՛չ էլ հեռուստացույցով չի տեսել նման հոլովակներ։
Արձագանքելով գործադիրի ղեկավարին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ երեք ամիս առաջ մի հոլովակ էր նկարաահանվել անկանխիկ վճարումների հետ կապված և սոցիալական ցանցերում լայն տարածում էր ստացել՝ մինչև 100 000 դիտում է ունեցել: Նիկոլ Փաշինյանին զարմացրեց Տիգրան Ավինյանի ասածը։
«100 000 համարում եք լայն տարածո՞ւմ, լայն տարածումը այն է, երբ դա կունենա 10, 15, 20 միլիոն դիտում», - ասաց պարոն Փաշինյանը։
Նա հանձնարարեց, որ ռազմավարություն մշակեն, թե ինչ պետք է անել, որ իր հանձնարարականին 2, 3, 4, 5, 6-րդ անգամ չանդրադառնա։