Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+dayer
A A
Սպորտ

«Տոտենհեմի» ֆուտբոլիստը հարձակվել է հանդիսականի վրա, Մոուրինյոն պաշտպանել է նրան (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության «Տոտենհեմ» - «Նորվիչ» խաղից հետո տհաճ միջադեպ է տեղի ունեցել:

Տանտերերի ֆուտբոլիստ Էրիկ Դայերը հանդիպումն ավարտվելուց հետո հանդերձարան գնալու փոխարեն ուղղվել է դեպի տրիբունա և փորձել հաշվեհարդար տեսնել հանդիսականներից մեկի հետ: Թիմի երկրպագուներին մեծ դժվարությամբ են հաջողվել հանգստացնել բորբոքված ֆուտբոլիստին:

Խաղի հետո այդ միջադեպին անդրադարձել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:    

«Ես չեմ կարող չանդրադառնալ այդ հարցին, քանի որ Էրիկ Դայերը արել է այնպիսի բան, ինչը պրոֆեսիոնալներն իրավունք չունեն: Սակայն նման դեպքերում նա կարող էր դիմել նման քայլի, քանի որ խոսքը վերաբերում էր նրա ընտանիքին: Երբ մեկը վիրավորում է քեզ և քո ընտանիքին, ապա ստիպված ես այդ մարդու հետ կոնֆլիկտի մեջ մտնել: Տվյալ դեպքում վիրավորել էին ֆուտբոլիստի եղբորը: Էրիկը չպետք է դիմեր այդ քայլին, բայց ես իրեն հասկանում և պաշտպանում եմ», - ասել է պորտուգալացի մարզիչը:

Հավելենք, որ Լոնդոնի «Տոտենհեմը» 11մ հարվածաշարով պարտվել է «Նորվիչին» և դուրս մնացել գավաթի խաղարկությունից: