Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+germania
A A
Սպորտ

Գերմանիայի գավաթ. հինգ հետ մղված 11մ հարված, 4-րդ լիգայի թիմը՝ կիսաեզրափակիչում (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլում գրանցվել է խոշոր անակնկալ:

Երկրի 4-րդ լիգան ներկայացնող «Սաարբրյուկենը» հաղթել է Դյուսելդորֆի «Ֆորտունային» և մտել կիսաեզրափակիչ: Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցվել է ոչ-ոքի արդյունք՝ 1:1, իսկ 11մ հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել տանտերերը՝ 7:6, ընդ որում թիմերը միասին իրացրել են 20 հարված:

Հանդիպման հերոս է դարձել «Սաարբրյուկենի» դարպասապահ Դանիել Բացը, որը ետ է մղել մրցակցի կատարած 14 դիպուկ հարվածները, ինչպես նաև հինգ 11 մետրանոցներ: Այդպիսով, Գերմանիայի գավաթի խաղարկության պատմության մեջ 4-րդ լիգայի ներկայացուցիչն առաջին անգամ հանդես կգա կիսաեզրափակիչում:

Քառորդ եզրափակիչ մյուս խաղում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» 1:0 հաշվով պարտության է մատնել «Շալկե-04»-ին: Այսօր կայանալիք երկու հանդիպումներում «Բայերը» կընդունի Բեռլինի «Ունիոնին», իսկ «Այնտրախտը»՝ «Վերդերին»: