Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+azgeri liga
A A
Սպորտ

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստանի ընտրանու հետ

Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ փուլի մեկնարկից 100 օր առաջ` մարտի 3-ին, Ամստերդամում կայացավ 2020/21թթ Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:

Հայաստանի հավաքականն այս անգամ հանդես կգա իր նշանակությամբ երրորդ՝ C դիվիզիոնում: Վիճակահանության արդյունքներով մեր թիմը ընդգրկվեց 2-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականները:

 

Այս դիվիզիոնի մյուս խմբերն այսպիսի կազմ ունեն.

1-ին խումբ. Չեռնոգորիա, Կիպրոս, Լյուքսեմբուրգ, Ադրբեջան

3-րդ խումբ. Հունաստան, Կոսովո, Սլովենիա, Մոլդովա

4-րդ խումբ. Ալբանիա, Բելառուս, Լիտվա, Ղազախստան

 

2020-21թթ Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները կանցկացվեն 2020 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին: