Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեզունների կենտրոններում դասերը չեն հետաձգվել

Հասարակություն
schools-275

ԿԳՄՍ նախարարի կարգադրությամբ մարտի 1-ից դպրոցներում և բուհերում դասերը մեկ շաբաթով հետաձգվեցին։ Կրթական և մշակութային որոշ հաստատություններ կամովին որոշեցին հետեւել այս կարգադրությանը եւ կարճաժամկետ արձակուրդ տվեցին իրենց սաներին։

Արդյո՞ք դասերն ընդհատվել են նաեւ լեզվի  ուսուցման կենտրոններում։

Alliance Française d'Arménie լեզվի կենտրոնից «Ա1+»-ին տեղեկացրին, որ իրենց մոտ դասերը չեն հետաձգվել, դրանք շարունակում են ընթանալ բնականոն հունով, իսկ գալ թե՞ չգալ որոշում են ուսանողները․ «Փոքրերի մի խումբ ունենք 6 հոգանոց, որից ընդամենը մեկին այսօր ծնողը չէր ուղարկել պարապմունքի, իսկ մեծերի 2 խումբ էլ իրենք են որոշել դասերը 1 շաբաթով հետաձգել»,- տեղեկացրին կենտրոնից։

Գինկո լեզվի կենտրոնը նույնպես պարապմունքները դադարեցրած խմբեր ունի․ դասի չեն գալիս երեխաները։

Մեկ այլ կենտրոնում էլ՝ Le Mond-ում դասերը ևս շարունակվում են  նորմալ ընթացքով։ Հարցին, թե որևէ մտավախություն չունեն կորոնավիրուսի կամ գրիպի հետ կապված,  պատասխանում են, որ հիվանդ մարդիկ դասի չեն գալիս, իսկ առհասարակ կենտրոնում կիրառում են բոլոր պաշտպանիչ և ախտահանիչ մեթոդները վիրուսից խուսափելու համար։

ICLT լեզուների և թրեյնինգների միջազգային կենտրոնից՝ Հայաստանի ամենամեծ լեզուների դպրոցից էլ հայտնում են, իրենք հետևում են առողջապահության նախարարության տված բոլոր հրահանգներին, ախտահանում են գույքը, օդափոխում սենյակները և պահպանում հիգիենայի կանոնները։ Դադարեցրել են միայն նախադպրոցական խմբի պարապմունքները, մյուս տարիքային խմբերի համար դասերը շարունակվում են։

Մի քանի խմբեր էլ իրենց պարապմունքները կամովին դադարեցրել են Art House լեզվի կենտրոնում, բայց այստեղ, այնուամենայնիվ, շարունակում են աշխատել մյուս խմբերի հետ։