A
A
«Լիդիան»-ի միակ հենարանը, ըստ բնապահպանի, մնացել են Հայաստանի Հանրապետության իշխանությունները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին««Լիդիան»-ն այժմ կորցրել է իր հենարանը, նրա բաժնետոմսերը զրոյական արժեք ունեն։ Եվ պատահական չէ, երբ նրա տնօրենին հարցրեցին՝ «Ձեզ մոտ ի՞նչ կարժենա բաժնետոմսը», նա ասաց՝ «Ինչքան որ կտան»», - մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման հետ կապված խնդրին։
Սանասարյանի խոսքերով՝ այժմ Տորոնտոյի դատարանը վճռում է Ամուլսարի հանքարդունաբերության համար շահագործելու հնարավորություն ստացած «Լիդիան» ընկերության սնանկացման հարցը, տարբեր տեղերում ընկերության դեմ քրեական գործեր են հարուցված։
«Լիդիան»-ի միակ հենարանը, ըստ բնապահպանի, մնացել են Հայաստանի Հանրապետության իշխանությունները։
«Այսօր «Լիդիան»-ը փաստորեն զրկվում է հանքը շահագործելու արտոնությունից։ Միջազգային առումով նա հենարան չունի, բաժնետերերը հեռանում են։ Եվ պատահական չէ, որ խոշոր բաժնետերերից մեկը նյու-յորքյան բորսայում հայտարարեց, որ «ես չեմ հավատում, որ մոտ ապագայում Ամուլսարը շահագործվի»,- ընդգծեց Սանասարյանը։