Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Քննարկել են մանկական ուռուցքաբանության ոլորտում համագործակցության ուղիները (տեսանյութ)

Աննա Հակոբյանն ու Սինգապուրի ազգային համալսարանի միջազգային բժշկական կոմիտեի ավագ տնօրեն Ռաջա Կամալը քննարկել են մանկական ուռուցքաբանության ոլորտում համագործակցության ուղիները

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 2-ի երեկոյան հանդիպել է Սինգապուրի ազգային համալսարանի միջազգային բժշկական կոմիտեի ավագ տնօրեն Ռաջա Կամալին և Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանին։

Հանդիպմանը Ռաջալ Կամալը ներկայացրել է հունիսին Հայաստանում կազմակերպվելիք Սինգապուրի ազգային համալսարանի միջազգային բժշկական կոմիտեի կոնֆերանսի մանրամասները՝ շեշտելով, որ միջոցառման ընթացքում ելույթ են ունենալու հայտնի բժիշկներ և հասարակական գործիչներ:

Ռաջալ Կամալը նշել է, որ հայ բժիշկների հետ համագործակցությունը մեկնարկել է վարչապետի տիկնոջ 2019 թվականի հուլիսի 9-ին Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոն այցից հետ։

Ռաջալ Կամալը շեշտել է, որ սպասվելիք կոնֆերանսն այդ հանդիպման առաջին արդյունքն է, սակայն համագործակցությունը հայկական մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտում շարունակական է լինելու։

Վերջինս հետաքրքրվել է ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի գործունեությամբ՝ շեշտելով, որ  կենտրոնը կարող է համագործակցել հիմնադրամի հետ ինչպես գիտական հետազոտությունների, վերապատրաստումների, այնպես էլ տեխնիկական վերազինման առումով։