Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կորոնավիրուսի պատճառով արդյո՞ք խուճապ կա մեր երկրում (տեսանյութ)

Հայաստանում մինչ այս պահը արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը։ Երեկվանից սոցիալական ցանցերում տարածվում են նկարներ, որտեղ երևում է սուպերմարկետների դատարկ ցուցափեղկերը։ Տարածվում են գրառումներ, թե մարդիկ սննդի մեծ չափաբաժիններ են  գնում և պատրասվում երկար ժամանակ տանը մնալուն։

«Ա1+»-ը մայրաքաղաքի փողոցներում քաղաքացիներից փորձեց պարզել՝ արդյո՞ք խուճապ կա հասարակության մեջ, ի՞նչ մտավախություններ ունեն։

«Հայաստանում խուճապ չեմ տեսել, բոլորս գիտակցաբար պետք է մոտենանք այդ խնդրին, պահպանենք բոլոր միջոցները չվարակվելու համար»,-նշեց հարցված քաղաքացիներից մեկը։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ անձամբ խուճապի մեջ չէ և շրջապատում ևս խուճապ չկա, պատրաստվում են հետևել հիգիենայի պահպանման վերաբերյալ նախարարության խորհուրդներին և պահպանել հանգստություն։

«Եթե պահպանեք հիգիենայի կանոնները, ոչ մի խուճապի կարիք չի լինի»,-նշեց մեկ այլ քաղաքացի։

Սուպերմարկետներում նկարահանումներ անելու հնարավրություն չունեցանք, բայց առանց տեսախցիկ շրջելիս դատարկ ցուցափեղկեր չնկատեցինք, թեև սուպերմարկետները մարդաշատ էին և մարդիկ բավականին ակտիվ գնումներ էին կատարում։

Հիշեցնենք, որ մեր երկրում այս պահին կա կորոնավիրուսով հաստատված հիվանդության մեկ դեպք։ Առողջապահության նախարարությունը հորդորում է միջազգային ուղևորություններ ծրագրելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ, գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմել բժշկի` նշելով վերջին 14 օրվա ընթացքում ունեցած ճանապարհորդության մասին: