A
A
Աղբի «հետքերով» շները շրջաններից գալիս են Երևան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեկ տարվա ընթացքում 3000 թափառող կենդանի է ստերջացվել «Թափառական շների վնասազերծման կենտրոնում»։
Կենտրոնի անասնաբույժ Միհրան Լազյանը մանրամասնում է՝ ինչ աշխատանքներ են կատարվում վնասազերծման կենտրոնում և ինչքան ժամանակաշրջանում տեսանելի կլինի արդյունքը։ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» տնօրեն Հրաչյա Աղաբեկյանի հավաստմամբ՝ քաղաքի բնակիչները ևս նպաստում են շների շատացմանը։
«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության Նարե Արամյանն ընդունում է ՝ ոլորտում փոփոխություններ կան, բայց դրանք բավարար չի համարում և անդրադառնում է ոլորտի խնդիրներին։