Գործընթացը դանդաղ է գնում, լուրջ մեղավորները Հայաստանից փախել են․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍուրբ Սարգիս եկեղեցում քիչ առաջ եկեղեցական կարգ իրականացվեց Մարտի 1-ի զոհերի հիշատակին։ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներն ու զոհերի հարազատները եկեղեցական կարգից հետո քայլեթ են անում դեպի Մյասնիկյանի արձան։ Նրանք այսօր այցելել են նաև Մարտի 1-ի զոհերի շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելու։
«Սա մեր հերթական հարգանքի տուրքն է այն մարդկանց համար, որոնք զոհվել են ազատության ճանապարհին։ Այնքան պետք է այս երթերը լինեն, մինչև որ չպատժվեն կազմակերպիչները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը՝ Արամ Մանուկյանն ասաց, որ գործընթացը դանդաղ է գնում։ «Այն, ինչ մինչև հիմա արվել է, շատ լավ է, ոչ ոք չէր պատկերացնում, որ Ռոբերտ Քոչարյանը կնստեր մեղադրյալի աթոռին. սա պատմական է, ոչ ոք ուրանալ չի կարող, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք բավարարված ենք այս ընթացքով։ Գործընթացը դանդաղ է գնում, լուրջ մեղավորները Հայաստանից փախել են»,- ասաց նա։