Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը՝ մեկ շաբաթով դասերը դադարեցնելու մասին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հեռարձակմամբ խոսել է Հայաստանում կորոնավիրուսի շուրջ ստեղծված խնդրի մասին:

Նա նշել է, որ որոշում է կայացվել մեկ շաբաթով դադարեցնել ուսումնական հաստատություններում դասերը:

«Սա արվում է ոչ այնքան այն պատճառով, որ ուղիղ համաճարակային խնդիր ունեք, այլ ժամանակ է պետք մանրամասն հասկանալու, թե ինչ է կատարվում: Գարնանային արձակուրդները կտեղափոխենք  մի շաբաթ առաջ, որպեսզի ուսումնական պրոցեսը չտուժի»,- ասել է նա։