A
A
«ՄԻ ԿԱՆԳՆԵՔ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»
Աջակցիր «Ա1+»-ին«Մի կանգնեք արդարադատության ճանապարհին»: Նման կոչով Հոկտեմբերի 27-ի գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանը դիմեց ՀՀ գործող վարչապետին. Ամբաստանյալը իր հերթական բաց նամակն է գրել. այս անգամ հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանին եւ պահանջել է նրա հրաժարականը, քանի որ վերջինս իր գործողություններով նպաստում է դատավարության ձգձգմանը:
Նաիրի Հունանյանն այսօր եւս մեկ հայտարարություն արեց. «Ես առողջական խնդիրներ չունեմ, լիակատար առողջ եմ, եթե ինձ ինչ- որ բան պատահի, ուրեմն պատահականություն չէ»:
Ամբաստանյալ Վռամ Գալստյանը իր հերթին հերթական անգամ հայտարարեց. «Ժամանակը կգա եւ ամեն ինչ պարզ կլինի»: Թե երբ կգա այդ ժամանակը, ամբաստանյալը չի նշում: