Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ruzanna Tovmasyan
A A
Հասարակություն

Ես տաս տարեկան երեխա եմ եղել և շատ լավ եմ հիշում․ պատմության ուսուցչուհի Ռուզաննա Թովմասյանը Սումգաիթի մասին (տեսանյութ)

«Զոհված Ռաֆիկ Թովմասյանի դուստրն եմ։ Ես տաս տարեկան երեխա եմ եղել և շատ լավ եմ հիշում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Բյուրեղավանի բնակիչ, մասնագիտությամբ պատմության ուսուցչուհի Ռուզաննա Թովմասյանը՝ անդրադառնալով Սումգայիթյան ջարդերին։

Նա ասաց, որ այդ օրերին բակում խաղալիս է եղել իր ադրբեջանցի ընկերուհիների հետ, երբ նրանցից մեկն ասել է․ «Ձեր հայերը Ղարաբաղն են պահանջում և մենք շուտով իրենց կոտորելու ենք, Թուրքիան մեզ կօգնի»։

Թովմասյանը նշեց, որ հետո բարձրացել է տուն, պատմել է այդ մասին ընտանիքի անդամներին։ Թովմասյանը հիշում էր, որ ընտանիքի անդամները, տեղեկություններ ունենալով ադրբեջանական հրոսակախմբերի հնարավոր հարձակման մասին,  նախապատրաստվել են․ «Տղամարդիկ՝ պապիկս և հայրս բերում են ինչ-որ մեծ դանակներ, կացիններ, տունը ինչ որ պատահի, նույնիսկ գազօջախի վրա ջուր ենք դրել, որպեսզի հասցնենք եռալու աստիճանի»։

Հետո, երբ ադրբեջանցիներն արդեն մտել են շենքի մուտք, ծեծել են դուռը և հետաքրքրվել, թե տանը բնակվողները հա՞յ են, թե՞ ադրբեջանցի, տանից պատասխանել են, որ ադրբեջանցի են, սակայն նրանք չեն հավատացել, կոտրել են դուռը ու ներս մտել։

«Դիմադրությունը տևել է մոտ 8-9 ժամ։ Ողջ գործողությունները սկսվել են ժամը 13-ից մինչև երեկոյան ժամը 1-ը, նույնիսկ ավելի են տևել։ Մինչև միութենական զորքերը հայտնվել են քաղաքում։ Եվ ասեմ, որ նրանք կարող էին շատ արագ կերպով կարգուկանոն հաստատել քաղաքում»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ այդ հարձակումները հրահրված էին ադրբեջանական իշխանությունների կողմից։

Մանրամասները տեսանյութում