Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նվեր Թորոսյան
A A
Քաղաքականություն

ՀՀ զինված ուժերն ի վիճակի են և՛ լռեցնել հակառակորդի կրակակետերը, և՛ վերահսկել իրավիճակը․ Նվեր Թորոսյան (տեսանյութ)

ՀԱՊԿ ինստիտուտի Հայաստանի ազգային ներկայացուցչության տնօրեն, Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության հիմնախնդիրների միջազգային ակադեմիայի գեներալ-մայոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Նվեր Թորոսյանն «Ա1+»-ի հետ զրույցում ՀԱՊԿ-ի աշխատանքը բավարար գնահատեց։ «Բավարար չափով իրականացնում է այն պարտականությունները, այն պայմանագրային պարտականությունները, որ ամրագրված է ՀԱՊԿ կանոնադրությունում»,- նշեց նա։

Նշենք, որ այսօր տեղի ունեցավ կլոր սեղան՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում թեմայով։

Մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն իրավիճակը, երբ Տավուշի ուղղությամբ կրակոցներ են հնչում, և ՀԱՊԿ-ը, կարծես թե, չի արձագանքում կամ հրապարակային որևէ արձագանքի ականատես չենք լինում, Թորոսյանը պատասխանեց, որ ՀՀ զինված ուժերն ի վիճակի են և՛ լռեցնել հակառակորդի կրակակետերը, և՛ վերահսկել իրավիճակը։

«Հակառակ դեպքում, երբ որ լինի անհրաժեշտություն և, ասենք,  հայկական զինված ուժերը կամ հայկական քաղաքական վերնախավն անհրաժեշտություն գտնի, որ պետք է նաև ՀԱՊԿ անդամ պետությունների կամ ՀԱՊԿ քարտուղարության միջամտությունը, սահմանված կարգով իրենք պետք է դիմեն ՀԱՊԿ քարտուղարությանը, հրավիրեն անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում համապատասխան որոշում կամ հայտարարություն ընդունվի»,- պարզաբանեց ՀԱՊԿ ինստիտուտի տնօրենը։

Անդրադառնալով ինստիտուտի աշխատանքներին՝ Թորոսյանը նշեց, որ կառույցն իրականցնում է գիտահետազոտական վերլուծական աշխատանքներ։

ՀԱՊԿ անդամ պետությունների հետ Հայաստանի հարաբերությունները գործիչը բարիդրացիական է համարում։

Մանրամասները՝ տեսանյութում։