Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բանակում այս նոր զոհերը հենց այդ «թավիշի» արդյունքն են․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)

Կառավարության մոտ այսօր կրկին հավաքվել էին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը։ Նրանց սատարելու էր ելել իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

«Մենք նախապես ասել էինք, որ պաշտոնանկություններով հարցը չի լուծվում, որովհետեւ պնդում ենք, որ կատարվում են հանացագործություններ, որոնք կոծկվում են։ Այս չբացահայտված գործերը կոռուպցիա են։ Փաշինյանը պիտի ընդունի այս ծնողներին և հասկանա՝ ինչ ընթացքում է գտնվում իր ուղիղ հանձնարարականը՝ զբաղվել գործերով։ Պնդում եմ, որ այս գործերը կոծկվել են և շարունակելու են կոծկվել»,-նշում է Կարապետյանցը։

 Կարապետյանցն ասում է՝ վարչապետն ընդունում է միայն այն դեպքում, երբ փողոց են փակում, երբ աղմուկ են բարձրացնում։

«Եթե իրենք համարում են, որ միակ տարբերակը, ոպեսզի լսելի լինի սպանված զինվորների հարցը, փողոց փակելն է, որևէ մեկը դրանից չի վախենում կամ խուսափում»։

Վարչապետը միակ մարդն է, որ կարողանում է հանձնարական տալ, ասում է իրավապաշտպանը, ուստի նա միակ մարդն է, ում հանձնարարականները կատարվում են․  իրավապաշտպանը պնդում է, որ վարչապետը պիտի իմանա՝ ինչ է կատարվում։

«Ինչպես տեսնում եք, անպատժելիությանը շարունակում է մնալ նաև հեղափոխությունից հետո։ Դատախազությունը, քննիչները վստահ են, որ իրենք որևէ պատասխանատվության չեն ենթարկվելու»,-պնդում է Կարապետյանցն ու հավելում․

«Սա այն հիվանդագին թավիշն է, որը բերել է այս օրվան, և բանակում այս նոր զոհերը հենց այդ թավիշի արդյունքն են։ Եթե ժամանակին պատասխանատվության ենթարկվեին, և բացահայտվեին եղած գործերը, նոր այս  զոհերը չէինք ունենա։ Այնպես որ, նոր իշխանությունը նաև իր խղճին ունի այս նոր զոհերը»։

Նրա պնդմամբ՝ իրավապահ համակարգին ևս պետք է քաղաքական գնահատական տրվի։

«Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում կա մի տարբերակ, տուժողի կողքին սարին նման կանգնած է պետությունը՝ ի դեմս դատախազության։ Մեր դեպքում ի շահ տուժողին արվող գործողությունների դեպքում դատախազությունը բողոքարկում է։ Սա անմեղսունակություն ու անբարոյականություն է», - նշում է Կարապետյանցը։

Իրավապաշտպանն ասում է՝ այս գործերի կոծկումներն արվել են ոչ թե օրենքի տառին համապատասխան, այս հանցավոր կերպով և բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությամբ։

Ինչ վերաբերում է գլխավորդատախազին, իրավապաշտպան ասում է․

«Արթուր Դավթյանը «Վանեցյան» է անելու»։