Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինձ հետ կապ չունեցող պրոցես է․ Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանն այսօր դատական նիստի ընդմիջման ժամանակ այս դատական գործն իր հետ կապ չունեցող պրոցես է։

«Նշել եմ՝ երբ գործն ավարտվի, էլի կնշեմ, որ իմ նպատակը եղել է բացառապես օրենքի տառն ապահովելը, և ինչպես դատախազը փորձեց ներկայացնել, որ պատժելու նպատակ է եղել։ Նման նպատակ չի եղել, որովհետև ես չեմ ճանաչում տվյալ կազմակերպություններին։ Կարող եմ համարգչիցս հանել, կարդալ դատախազության այն հայտարարությունը, որ երկու ԲԿ-ների գնումների չարաշահումների մասով գործ է հարուցվել, որը մինչև հիմա քննվում է։ Դա մեր ուսումնասիրության հիման վրա է տեղի ունեցել»,- ասաց նա: