Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կինը երեք անչափահաս երեխաների հետ կարող է հայտնվել դրսում (տեսանյութ)

Մանկահասակ երեխաների հետ մի կին՝ Հասմիկ Ասրյանը, այսօր կառավարության շենքի մոտ էր։ Կինը պատմեց, որ ամուսինը գողության փորձ կատարելու համար այս պահին անազատության մեջ է։

Իրենք երեք անչափահաս երեխա ունեն, ամենափոքրը նորածին է։

Հասմիկ Ասրյանը պահանջում է, որ ամուսնուն ազատ արձակեն, որպեսզի իրենք կարողանան հոգ տանել երեք անչափահաս երեխաների մասին։

Ասում է՝ վարձով է ապրում և որևէ տեղից օգնություն չի ստանում։  

«Գնացել եմ քաղաքապետարան, քաղաքապետարանի աշխատողն ինձ ասում ա՝ երեխեքիդ տար տուր մանկատուն, գնա աշխատի»,-պատմում է Հասմիկը։

Ստանում են  30 հազար դրամ նպաստ, պնդում է, որ դրանով չի կարողանում պահել 3 անչափահաս երեխաներին, քանի որ նույնիսկ սենյակի գումարը չեն կարողանում վճարել և շուտով կհայտնվեն փողոցում։

«Երեկվանից ստեղ կանգնած եմ, ոչ մեկ չի իջնում հարցնի՝ ինչի համար եմ կանգնել։ Ես ամուսնուս ազատությունն եմ ուզում, որ դուրս գա, իր երեխաներին պահի»։

Մանրամասները՝ տեսանյութում։