Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Քաղաքականություն

«Այո»-ի լոգոյի համար նախատեսված գումարը կբաշխվի 1991-ի լոգոյի հեղինակների միջև (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Այո»-ի շտաբի դրամահավաք-երեկոյի ընթացքում հայտնի էր դարձել «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթի հաղթողը, որի հեղինակած լոգոն օգտագործվելու է քարոզչության ընթացքում։

Լոգոն հրապարակելուց հետո ֆեյսբուքում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ լոգոն գրագողություն է՝ վերցված 90-ականներից։ 

ԱՅՈ շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ պարզաբանում է շրջանառվող լուրերը:

Պապիկյանի խոսքով, «Այո»-ի բրենդինգի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 միլիոն դրամ գումարը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991 թ․-ի խմբագիր Նորայր Ենգիբարյանին, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղարիբյանին և Նարոյան Ստեփանի իրավահաջորդին։ Յուրաքանչյուրին՝ 1 միլիոն ՀՀ դրամ։ 

Նա նաև նշեց, որ առաջին տեղը զբաղեցրած լոգոն կլինի քարոզարշավի լոգոն: