Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport gimnastika
A A
Սպորտ

Աննա Գրիգորյանը և Արթուր Դավթյանը՝ Հայաստանի մարմնամարզության չեմպիոն

Երևանում այսօր մեկնարկեց Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը:

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, կանայք մրցում են Հրանտ Շահինյանի, իսկ տղամարդիկ` Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում:

Կանանց բազմամարտում հաղթել է Աննա Գրիգորյանը։ Մրցանակային 2-3-րդ տեղերը զբաղեցրել են Տաթև Սուքիասյանն ու Ինեսա Ջաղինյանը։

Տղամարդկանց բազմամարտի  մրցանակակիրներն են դարձել Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը և Համլետ Մանուկյանը:

Վաղը տեղի կունենան առանձին գործիքների եզրափակիչները: