Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Շիրակի մարզը պատրա՞ստ է դիմակայելու կորոնավիրուսին (տեսանյութ)

Կորոնավիրուսի աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է: Հայաստանի հարեւան երկրներում դեպքեր արձանագրվել են: Մեր երկիրը եւս ապահովագրված չէ: Որքանո՞վ է Շիրակի մարզը պատրաստ դիմակայելու վիրուսին, այդ ուղղությամբ դեռ աշխատանքային քննարկումներ են: Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցում նախապատրաստական աշխատանքներ դեռ չեն սկսվել: Համապատասխան տարածք չկա, աշխատուժի հետ կապված էլ խնդիրն անխուսափելի կլինի: