Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ստյոպա Սաֆարյան
A A
Քաղաքականություն Հասարակություն

Հանրակրթության որակի կապակցությամբ չենք կարող գոհունակություն հայտնել․ Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)

«Հիմնական նպատակն է ուսանողների և բուհական համակարգի անմիջական շահառուների միջոցով հասկանալ՝ ուր է շարժվում մեր կրթական համակարգը», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Մատենադարանում ՄԱՀՀԻ նախաձեռնությամբ անցկացվող 5-րդ երիտասարդական ֆորումի նպատակներին։

Ըստ նրա՝ հիմնական խնդիրն է պարզել, թե որտեղ է որակի և կրթական ծրագրերի, պետական քաղաքականության և իրականության, կրթության և մյուս համակարգերի միջև կապի խզումը։ 

Սաֆարյանի խոսքերով՝ հանրակրթությունից սկսած՝ առկա են խնդիրներ․ դասագրքերի, բուհ ընդունելության եւ այլն։

«Ցավոք սրտի, չենք կարող գոհունակություն հայտնել հանրակրթության որակի կապակցությամբ, որի արդյունքում հանրակրթության տված պրոդուկտը գնում է բուհ։ Եվ պրոդուկտը՝ շրջանավարտը, որ ոտք է դնում մասնագիտական կրթության դաշտ, այնտեղ էլ բախվում է կրթական ոչ բավարար կամ ոչ կատարյալ ծրագրերի հետ, շատ հաճախ աշխատաշուկայից կտրված մասնագիտություններով»,- նշեց ՀԽ նախագահը։

Բուհերի ինքնավարության բարձրացման մասով՝ ՄԱՀՀԻ տնօրենն ասաց, որ ինքնավարությունից, կառավարման ժողովրդավարությունից զրկված համակարգը երբեք չի կարող ընտրության մեծ հնարավորություններ տալ ուսանողին, բերել մրցունակության ավելացման։ «Բուհի ինքնավարությունը մեծացնելու խնդրի առումով պետք է իսկապես լրջագույնս վերանայվեն անցյալի մոտեցումները»,- շեշտեց հասարակական գործիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։