Բացել լրահոսը Փակել լրահոսը
87538100_187646812499844_3625543978029416448_n
A A
Քաղաքականություն

Ակտիվ քարոզարշավը կմեկնարկի մարտի 2-ից, վարչապետը կմասնակցի․ Սուրեն Պապիկյան

Ապրիլի 5-ին տեղի ունենալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ակտիվ քարոզարշավը մեկնարկելու է մարտի 2-ից և ավարտվելու է ապրիլի 3-ին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հանրաքվեի «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ այս պահին ինքը գտնվում է արձակուրդում։

Հաջորդ շաբար նախարարը աշխատանքային այցով կայցելի Վրաստանի Հանրապետություն, որից հետո կրկին արձակուրդ կվերցնի, այն կշարունակվի մինչև քարոզչության ավարտը։ Սուրեն Պապիկյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մասնակցելու է քարոզարշավին, իսկ անհրաժեշտության դեպքում արձակուրդ կվերցնի։ Լրագրողը հետաքրքրվեց, թե «Ոչ»-ի շտաբից արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հանրանքվեի համար դրամահավաքի արդյունքում ստացած գումարը «Քաղացիական պայմանագիր» կուսակցության կարիքների համար են ուղղվելու, մինչդեռ հրավիրատոմսի վրա գրված է եղել, որ դրամահավաքից ստացած միջոցներն ուղղվելու են քարոզչության ծախսերը հոգալու համար։

Ի պատասխան Սուրեն Պապիկյանը նշեց, որ դրամահավաք կազմակերպողը ՔՊ-ն է, որը որևէ կերպ նվիրատուի նկատմամբ սխալ բան չի արել։ «Ավելին՝ թե՛ իմ, թե՛ վարչապետի հայտատարության մեջ հստակ նշվել է, որ դրամահավաքը կուսակցության ընթացիկ կարիքների համար է, բնականաբար, գլխավոր պատճառը՝ «Այո»-ի քարոզչությունն է; Միևնույն ժամանակ, եթե դրամահավաք երեկոն կազմակերպեր «Այո» քարոզչական խումբը, այդ պարագայում հարց կառաջանար, թե ինչո՞ւ է հավաքվել 200 մլն դրամ, և դրա ճակատագիրն ինչ է լինելու»,- ընդգծեց Սուրեն Պապիկյանը։

Ինչպե՞ս է «Այո»-ի շտաբը համոզելու քաղաքացիներին կողմ քվեարկել․ Սուրեն Պապիկյանը հարցին պատասխանում է, որ չեն պատրաստվում «կենաց-մահու պայքար մղել»։

«Մենք հնարավորություն ենք ընձեռել ՀՀ քաղաքացուն, ինքը որոշի, թե ինչ ընթացք է ուզում ունենալ մեր երկիրը, սա սկսած թավշյա հեղափոխությունից։ Այդ իրավունքը ՀՀ քաղաքացին ձեռք է բերել, և այդ իրավունքը իր անօտարելի իրավունքն է, մենք հերթական անգամ այն իրացնելու հնարավորություն ենք ընձեռել։ Չկա ավելի ժողովրդավար գործընթաց, քան հանրաքվեն։ Դա մեր քաղաքացիների, ՀՀ իրական տերերի ձայնի և կամքի իրական արտացոլումն է լինելու , եթե քաղաքացին այլ բան կորոշի, մենք հաշվի կնստենք այդ իրականության հետ, իսկ եթե «Այո»-ի հաղթանակի համար 650 000 ձայն է հարկավոր, մեր քաղաքացիներին կոչ եմ անում մասնակցել հանրաքվեին և կողմ քվեարկել «Այո»-ին»,- նշեց նա։