Բացել լրահոսը Փակել լրահոսը
1006295
A A
Հասարակություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվել է 205 մլն 560 հազար դրամ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը  Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյի ավարտին հայտարարել է, որ երեկոյի ընթացքում հավաքվել է 205 մլն 560 հազար դրամ: 

Ըստ Սուրեն Պապիկյանի՝ օնլայն հարթակում դրամահավաքը շարունակվում է: Կան նաև փոխանցումներ արտարժույթի տեսքով, որոնց արտացոլումն առայժմ պարզ չէ:

Հիշեցնենք, որ դրահամավաքի արդյունքում ստացված գումարն ուղղվելու է քարոզարշավի անցկացմանը: