Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան
A A
Քաղաքականություն

Այսօր է ոստիկանությունը ուղիղ ենթարկվում վարչապետին․ այն ժամանակ նախագահը նման լիազորություններ չուներ․ Քոչարյան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Իր ելույթում Քոչարյանը, անդրադառնալով դատախազի խոսքին, նշեց, որ արտակարգ դրություն մտցնելու՝ իր կողմից ստորագրված հրամանագիրը միայն Երևան քաղաքի վրա էր տարածվում։ 

«Հարց է առաջանում, օրինակ՝ 1000-ից ավել համայնքներ ունեցող երկրում միայն մի համայնքում սահմանափակումը դիտվի որպես իրավական համակարգում նորմի գործողության դադարեցում, դա հնարավո՞ր է։ Կարծում եմ՝ պատասխանը պարզ է:

Սեդա Սաֆարյանն ասաց, որ ոստիկանությունը ենթարկվում էր ինձ՝ նախագահին։ Ես կարծում եմ, որ իրավաբանը պետք է լավ իմանա այն ժամանակվա Սահմանադրությունը։ Այսօր է ոստիկանությունը ուղիղ ենթարկվում վարչապետին, այդպիսի լիազորություններ այն ժամանակվա Սահմանադրությամբ նախագահը չուներ: Նախագահի լիազորությունների մեջ որևէ գործառույթ չկա՝ կապված հասարակական կարգի հետ։ Դա Կառավարության լիազորությունների մեջ է ամբողջությամբ։ Նախագահի լիազորությունը եղել է, այո, արտակարգ դրություն մտնցնելը։ Սա չէի ասի, եթե չլիներ հանրությունը, որ հետևում է»,- հայտարարեց նա: