Բացել լրահոսը Փակել լրահոսը
87459112_201990007581671_9161788085640364032_n
A A
Հասարակություն

Սահմանադրական դատարանը 3 որոշում հրապարակեց

Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում հրապարակեց 3 որոշում։

Մայր դատարանը դրանցով Սամանադրությանը համապատասխան ճանաչեց 2019թ․-ի հոկտեմբերի 24-ին ստորագրված ՀՀ Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջև 2016թ․-ի Ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները։

 Սահմանադրական դատարանը նաև Սամանադրությանը համապատասխան ճանաչեց 2017թ․-ի հոկտեմբերի 11-ին Սոչիում ստորագրված քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմեդ նյութերի և դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին արձանագրությունում ամրագրված պարտավորությունները։

Մայր դատարանը Սամանադրությանը համապատասխան ճանաչեց 2017թ․-ի նոյեմբերի 30-ին ստորագրված 1992թ․-ի մայիսի 12-ին Հավաքական անվտանգության մասին  պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 4-րդ արձանագրությունում  ամրագրված պարտավորությունները։

Սահմանադրական դատարանի նիստի վերջում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ այսօրվա նիստում նախատեսված 2 գործերի դատաքննությունը հետաձգվել է, որի մասին լրացուցիչ կտեղեկացվի։