Բացել լրահոսը Փակել լրահոսը
75492BE2-1386-436A-AB16-774608FFC44C_cx0_cy16_cw0_w1023_r1_s
A A
Հասարակություն

Գերմանիայում մեքենան մխրճվել է դիմակահանդեսին մասնակցող մարդկանց բազմության մեջ

Գերմանիայի Գյեսեն երկրամասի Ֆոլքմարզեն քաղաքում Mercedes ավտոմեքենան մխրճվել է ամենամյա դիմակահանդեսին մասնակցող մարդկանց բազմության մեջ, հայտնում է Ռիա նովոստին, հղում անելով տեղական ARD հեռուստաալիքին։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:30-ին (Երեւանի ժամանակով 16:30-ին): Այս մասին հայտարարել է երկրի ռազմական գլխավոր դատախազը:  bbc russian-ը և  Bild թերթը  հայտնում են  30 տուժածների մասին։

Այլ աղբյուրներից էլ տեղեկանում ենք, որ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել մեքենայի վարորդին, նրա ինքնությունն առայժմ չի բացահայտվում: