Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Մեղրի-Երևան ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Լիճք գյուղի մոտ (կմ 356) տեղի է ունեցել քարաթափում, որ պատճառով ճանապարհը միակողմանի փակվել է։

Այժմ կապալառու կազմակերպությունն  իրականացնում է ճանապարհի մաքրման աշխատանքներ։

Հարրգելի’ վարորդներ,  տվյալ հատվածով երթևեկելիս եղեք զգոն և պահպանեք անվտանգ երթևեկության կանոնները։