Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Այսօր ՀՀ-ում  կորոնավիրուս չկա և պետք չէ խուճապ առաջացնել»․ Արտավազդ Վանյան (տեսանյութ)

Կորոնավիրուսով վարակվածների մեջ մեծ թիվ են կազմում տղամարդիկ և դեպքերի մեծ տոկոսը ընկնում է մեծահասակների վրա։ Սակայն հոսպիատալացումը հիմնականում լինում է  երեխաների շրջանում, թեև երեխաների մոտ դեռևս մահվան դեպքեր չեն արձանագրվել․ տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։

Նա վստահեցնում է, որ Հայաստանի բոլոր տարածքներում գնահատվել է բժշկական կազմակերպությունների կարողությունները և նախարարությունից ցուցում կա բացերը լրացնելու համար։

«Խոսքն այն մասին է, թե ինչքանով է համալրված տվյալ բուժհաստատությունը։ Եթե լինի բռնկում և մեծաթիվ հիվանդներ՝ սկսած մեկուսարանից և դիմակներից գնահատվում է վիճակը, և եթե բավարար չէ՝ լրացվում է։ Մենք դիտարկում ենք, որ յուրաքանչյուր  մարզում կամ առանձին հիվանդանոցում, եթե դեպքերը զարգանան, ինչպես պետք է իրականացվի բուժումը»:

Անդրադառնալով համացանցում տարածված այն լուրերին, որ դիմակները բավարար չեն, նա նշեց, որ դեղատներում դիմակների պակասը միայն մեր երկրում չէ արձանագրվել և դա պայմանավորված է տնտեսվարողների ոչ բարխիղճ մոտեցմամբ։

«Մենք հիմա քննարկում ենք դիմակների խնդիրը։ Արդեն 160 հազար հատ ձեռք է բերվել և գործընթացներ է տարվում  լրացուցիչ դիմակներ ձեռք բերելու համար»։

Արտավազդ Վանյանը խորհուրդ է տալիս պահպանել հիգիենան՝ ձեռքերը հաճախ լվանալ, քանի որ վիրուսը տարածվում է այնպես, ինչպես գրիպը։

«Այսօր ՀՀ-ում  կորոնավիրուս չկա և պետք չէ խուճապ առաջացնել։ Խորհուրդ ենք տալիս հետևել միայն պաշտոնական հայտարարություններին»:

Արտավազդ Վանյանը նաև տեղեկացրեց, որ մոտավորապես  2000-ից ավել անձ հսկվել է, իսկ  83 հոգի հոսպիտալացվել և կազմակերպվել է զննում, սակայն պատասխանները բացասական են եղել։ Իսկ ինչ վերաբերվում է թեստերին, ապա Հայաստանում կա 600-700 թեստ։