Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Երևանի հեծանվահրապարակի աշխատակիցները։ Նրանք դեմ են Երևանի հեծանվահրապարակի համար մրցույթի անցկացմանը, առաջարկում են այն հանձնել իրենց տնօրինմանը, սակայն քաղաքապետարանը առաջարկը ճիշտ չի համարում։

Բողոքի ակցիայի մասնակից, Երևանի հեծանվահրապարակի փոխտնօրեն Աբգար Պետրոսյանը նշում է, որ իրենք դեմ են Երևանի հեծանվահրապարակի համար մրցույքի անցկացմանը, առանձնացնելով այն հանգամանքը, որ ներկայիս օրենքով մրցույթին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր հաստատություն։

«Եթե կոլեկտիվի մեջ ամեն ինչ նորմալ է, եթե հեծանվահրապարակում ամեն ինչ նորմալ է, գումարը ճիշտ ենք ծախսել , ոչ մի բան չի կորել , ո՞րն է նպատակը նորից մրցույթ անցկացնելու»,- ասում է հեծանվահրապարակի փոխտնօրենը։

Երեւանի փոխքաղաքապետ  Տիգրան Վիրաբյանը , անդրադառնալով բողոքին,  նշում է, որ երկար տարիներ այս գործընթացը կազմակերպվել  է մրցութային կարգով, այսինքն հայտարարվել են մրցույթներ հավասար պայմաններով բոլորի համար, բայց մրցութային պայմաններում եղել են այնպիսի կետեր, որին բավարարել է միայն այս հասարակական կազմակերպությունը։ Նա ընդգծում է՝ այսպես ասած մրցույթը որպես մրցույթ տեղի չի ունեցել։

«Այս կազմակերպությունը մեծ ներդրում ունի այն հարցում , որ  այսօր Երևանը ունի նման հեծանվահրապարակ, բայց համայնքի պիտի առաջնորդվի բոլորի շահերից»,- հայտնեց նա։

 Տիգրան Վիրաբյանը կարծում է, որ եթե կազմակերպությունը մտածում է , որ ինքը լավագույնն է իրականացնում այդ ծառայությունները ապա կարող է մասնակցել մրցույթին, բոլորի համար հավասար պայմաններով և շահել։

« Մեզ համար շահագործող փոխելը որևէ էական  նշանակություն չունի, մեզ համար կարևոր է Երևան քաղաքի բյուջեն ծախսվի արդյունավետ, լինի հավասար պայմաններով մրցութային կարգ բոլորի համար և այն ծառայությունը, որը հնարավոր է մատուցել ավելի էժան կարողանան մատուցել ավելի էժան՝ պահելով բարձր որակը»,- ասում է փոխքաղաքապետը։

Նշենք, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը  2 օր հետո այցելելու է հեծանվահրապարակ քննարկումներ իրականացնելու համար։