Բացել լրահոսը Փակել լրահոսը
462125_328090400620782_166965003_o
A A
Պաշտոնական

Իտալիայում ՀՀ դեսպանատունը կոչ է անում խուսափել երկրի հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց

Իտալիայում Հայաստանի դեսպանատունը, Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով/COVID-19/ վարավածների թվի կտրուկ աճով պայմանավորված,  հորդորում է Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։

«Այս պահին Իտալիայում վարակվածների թիվը կազմում է 219 մարդ, որոնց գերակշիռ մասը գտնվում է Լոմբարդիա նահանգում։ Կա 5 զոհ։ Հյուսիսային նահանգներում փակվել են ուսումնական հաստատությունները, հանրային օբյեկտները, անժամկետ հետաձգվել են մշակութային և սպորտային միջոցառումները»,- ասված է հաղորդագրության մեջ։