Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Ո՞վ չգիտի Անդրանիկի անունը (տեսանյութ)

Անդրանիկը մեր միակ հերոսն է, որին կենդանության օրոք ժողովուրդը երգեր է ձոնել։ Հիշեցնում է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, անդրանիկագետ Կարո Վարդանյանը՝ ընդգծելով, որ զորավարի  155 -ամյակը հրաշալի առիթ է, որպեսզի փորձենք քիչ, թե շատ ամփոփ  ներկայացնենք մեր լայն հանրությանը։ Վաղը լրանում է  Զորավար Անդրանիկի 155-ամյակը։

«Եթե այսօր Սյունիքը կա, որպես հայկական հող մենք առհավետ պարտական ենք Անդրանիկ զորավարին։ Անդրանիկը խնկարկելի է, խնկարկելի է մեզ համար , այն սեպը որ խրված է թուրքականության սիրտը, դրա համար ենք պարտական»,- հրավիրված ասուլիսին ասում է անդրանիկագետ  Ռուբեն Սիմոնյանը։

Զորավարի կյանքի դրվագներն են ներկայացվում  նրա «Օտարներն Անդրանիկի մասին»  գրքում, որը լույս է տեսել վերջերս։

Կարո Վարդանյանը նշում է , որ Անդրանիկի անունը գիտի ամեն հայ,  անգամ օտարներ․ նրա անունը  հիմնականում ասոցացվում է մեր աներևակայելի խիզախության, քաջության, հրամանատարական հանճարի և ռազմական գործունեության հետ։

 

 Մանրամասները՝ տեսանյութում