Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+yurchenko
A A
Սպորտ

Ինչպե՞ս է Դավիթ Յուրչենկոն դարձել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը համաձայնության է եկել ղազախական «Շախտյորի» ռուսաստանցի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հետ և հրավիրել է Հայաստանի ազգային թիմ: Այդ մասին երեկ տեղեկացրել է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Արդյո՞ք ռուսաստանցի ֆուտբոլիստը իրավունք ունի հանդես գալու մեր հավաքականում, առավել ևս, որ նախկինում նա մի քանի անգամ հրաժարվել է ՀՖՖ-ի նման հրավերքից:

Նշենք, որ Աշխաբադում ծնված Դավիթ Յուրչենկոն կիսով չափ հայ է, քանի որ նրա մայրը հայկական արմատներ ունի, իսկ դա ՖԻՖԱ-ի կանոնակարգով թույլ է տալիս հանդես գալու իր ծնողի պատմական հայրենիքի հավաքականում: Ութ տարեկանից նա ապրում է Ռուսաստանում: Դավիթ Յուրչենկոն հանդես է եկել այդ երկրի տարբեր տարիքային հավաքականներում, սակայն դա նույնպես արգելք չէ մեկ այլ երկրի ազգային թիմում խաղալու համար:

33-ամյա դարպասապահին նախկինում հրավիրել էին և Հայաստանի, և Թուրքմենստանի հավաքական, սակայն նա ամեն անգամ հրաժարվել է դրանցից: Պատճառներից մեկն այն է, որ եթե նա հանդես գար այլ երկրի հավաքականում, ապա Ռուսաստանում կհամարվեր լեգեոնական և դուրս կմնար իր թիմի հիմնական կազմից: Երկրորդ, Դավիթ Յուրչենկոն հույս է ունեցել հրավիրվել Ռուսաստանի ազգային թիմ, և դրա կազմում մասնակցել 2018թ աշխարհի առաջնությանը՝ թեկուզ պահեստայինի կարգավիճակով:

Այժմ նա հանդես է գալիս Ղազախստանում, որտեղ ռուսաստանցի խաղացողներն այլևս լեգեոնական չեն համարվում: Այժմ միակ խնդիրն այն է, արդյոք պատրա՞ստ է դարպասապահը պաշտպանելու Հայաստանի հավաքականի պատիվը, քանի որ մեր թիմի վերջին արդյունքը (պարտություն Իտալիայից 1:9 հաշվով - հեղ.) կարող է հոգեբանորեն ազդել ցանկացած ֆուտբոլիստի վրա: