Բացել լրահոսը Փակել լրահոսը
87464100_3618903284848218_70789822771363840_n
A A
Քաղաքականություն

«Մենք փոխում ենք նախկինների ստեղծած և մինչև այսօր իրենց ծառայող ՍԴ-ն»․ Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, այս պահին արդեն մարզային խմբերն են ձևավորվում, որպեսզի սկսեն կազմակերպված աշխատանքները՝ կապված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության հետ։

Հովսեփյանն ընդգծեց, որ ոչ մի ուշացում չկա, և իրենք բավականին ժամանակ ունեն մարդկանց իրազեկելու․

«Ես կարծում եմ, որ հասարակությունը բավականին առողջ է, և որքան էլ՝ «Ոչ»-ը փորձի կեղծ օրակարգեր ձևավորել և այդ տեխնիկան կիրառել, որպեսզի բնակչության մտածողությունը խեղաթյուրի, չի ստացվելու, որովհետև ամեն մեկն էլ անցյալի փորձը շատ լավ գիտի, գիտեն նաև, որ նրանք հաշտ չեն նրա հետ, որ այսօր իշխանության մաս չեն, և իրենց խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի երկիրը որպես պետություն չկայանա»։

Հովսեփյանն անդրադառնում է դիտարկումներին, որ ՍԴ-ն որևէ կերպ չի կարգավորում հասարակ քաղաքացու շահերը․

«Հասարակ քաղաքացու գրպանից ՍԴ-ն վճարվում է, ինչու պիտի գոյություն ունենա, եթե չի կարգավորելու որևէ մեկի շահերը և չի պաշտպանելու երկրի Մայր օրենքը, որը վերաբերում է բոլոր քաղաքացիներին»։

Հովսեփյանն ասում է՝ տարիներով ընտրություններ է կեղծվել, բայց հայտարարվել է որպես լեգիտիմ անցած, և ՍԴ-ն սա հաստատել է։

Հարցին, թե եթե «Այո»-ն հաղթի, ի՞նչ է փոխվելու քաղաքացու կյանքում, Հովսեփյանն ասաց․

«Առարկայական փոփոխությունները շատ լուրջ են լինելու, ԱԺ-ի օրենքների ընդունումից  հետո ՍԴ-ն է կայացնելու որոշումները, և այսօր մենք չենք կարող վստահ լինել, որ թեկուզ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կվավերացվեն ՍԴ-ի կողմից»։

Հովսեփյանն ասում է՝ այսօրվա ՍԴ կազմը առավելագույն բոյկոտում է այն բարեփոխումները, որոնք կարող են լինել ոչ թե հանրաքվեի, այլ ԱԺ-ի կողմից ներկայացված և ՍԴ-ի վավերացման միջոցով։

«Հանրաքվեն ամենաժողովրդավար տարբերակներից մեկն է, որի կայացման կարիքը այսօր մեր երկրում շատ մեծ է»,-ընդգծում է իշխանական խմբակցության պատգամավորն ու հավելում․

 «Մենք փոխում ենք նախկինների ստեղծած, իրենցից կախված, և մինչև այսօր իրենց ծառայող ՍԴ-ն և ոչ թե փոխում ենք, որ այսուհետ ծառայի մեզ, այլ փոխում ենք, որ ինչպես մենք ենք ծառայում ժողովրդին, այնպես էլ ՍԴ-ն ծառայի ժողովրդին»։

Հովսեփյանն համարում է, որ ՍԴ-ում փոփոխությունները ուշացրել են, բայց այլընտրանք չունեին չուշացելու։