Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գոռ Աբրահամյան
A A
Քաղաքականություն Հասարակություն

Գլխավոր դատախազի խորհրդականը՝ Քոչարյանի կալանքի և նախկին պատգամավորի արտահանձման գործի մասին (տեսանյութ)

«Դատախազությունն իր դիրքորոշումը մի քանի անգամ արտահայտել է դատական քննության ընթացքում, և այդ մոտեցումն ուժի մեջ է։ Այնպես որ այդ մասով ես ավելացնելու որևէ բան չունեմ»,- ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով «Ա1+»-ի դիտարկմանը, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, թե Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի։

Նշենք, որ դատախազությունը դեմ է Քոչարյանին կալանքից ազատելուն։

Անդրադառանալով ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեին՝ Աբրահամյանն ասաց, որ դատախազությունը ինչպես ներկայումս վերհսկողություն է իրականացնում քրեական վարույթներով գործերի օրինականության նկատմամբ, նույնկերպ շարունակելու է։

«Մի առանձնահատկությամբ, որ փոփոխություններից հետո  ավելի կմասնագիտանան կոնկրետ դատախազներ, որոնք ուղղակիորեն կաշխատեն այդ ոլորտում, հենց Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննվող գործերի շրջանակներում, այսինքն՝ շատ ավելի մասնագիտացված մոտեցում դրան կլինի»,- նշեց նա։ 

Անդրադառնալով նախկին պատգամավոր, գործարար Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) արտահանձման գործին՝ Գլխավոր դատախազի խորհրդականն ասաց, որ այդ հարցով նորություն չկա։

«Մեր միջնորդությունը քննարկման փուլում է, և այս պահի դրությամբ ամբողջությամբ դա ռուսական կողմի իրավասությունների սահմաններում է»,- ասաց Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։