Բացել լրահոսը Փակել լրահոսը
87122576_2453215018117986_5384687433428238336_n
A A
Մշակույթ

«Ա1+»-ի վերջին զրույցը Յուրի Դավթյանի հետ (տեսանյութ)

«Ամեն մի երաժիշտ, մանավանդ՝ դիրիժոր, չգիտես թե ինչու մտածում է, որ կյանքն իրենից է սկսվում։  Ես երջանիկ եմ, որ այն ամենը, ինչ սովորեցի իմ ուսուցիչ Կոնստանտին Սարաջևից, որին պետք է համարել հայկական դիրիժորական դպրոցի հիմնադիր փոխանցել եմ իմ սաներին», - «Ա1+»-ի հետ իր վերջին հարցազրույցում ասել էր Հ Հ ժողովրդական արտիստ, դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանը։ Հարցազրույցը կայացել է 2019 թվականի հուլիսի 3-ին՝ դիրիժորի 90-ամյակի հոբելյանին նվիրված համերգից առաջ։

Մեր դիրիժորների թվում, թերևս, չկա մեկը, որն անցած չլինի նրա դպրոցը: Յուրի Դավթյանը, ով ղեկավարել է Խորհրդային երկրի ամենահեղինակավոր նվագախմբերը՝ Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի Մարինյան նվագախումբը, Սարատովի օպերայի և բալետի թատրոնի նվագախումբը, իր ամենաերջանիկ տարիները համարում էր այն տարիները, երբ ղեկավարում էր Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային թատրոնը։ Հատկապես նշում էր 20-ամյա համագործացությունը հայտնի եւ սիրված օպերային երգչուհիներ Գոհար Գասպարյանի եւ Տաթեւիկ Սազանդարյանի հետ։

Իսկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նվագախմբին նա նվիրված մնաց մինչև կյանքի վերջին օրը։

Մանրամասները՝ տեսանյութում։