Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Քաղաքականություն

«Վարչապետն իրավունք չունի քարոզով զբաղվել․ գոյություն ունի «Այո»-ի շտաբ» (տեսանյութ)

«Ներկա իշխանությունը բազմիցս ասել է, որ 2015 թվականին Սահմանադրությունը ընդունվել է կեղծիքներով և լեգիտիմ չէ, սակայն զարմանալի կերպով ոչ լեգիտիմ Սահմանադրությունը փորձում են հիմա լեգիտիմացնել»,- կարծում է «Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը։

«Մենք կարծում ենք՝ այստեղ ժողովրդի համար ծուղակ կա։ Գնալ և ասել «Այո», թե ասել «Ոչ», միևնույն է՝ դու լեգիտիմացնում ես այդ ոչ օրինական Սահմանադրությունը։ Եթե օգնում ես Սահմանադրության մեջ մի կետ փոխելու, նշանակում է՝ օրինականացնում ես։ Մեր դիրքորոշումն է՝ եթե ասում ենք ոչ, ուրեմն ասում ենք ոչ ամբողջ Սահմանադրությանը, որն ընտրվել է կեղծիքով»։

Լուսինե Հարոյանը տեղեկացնում է, որ իրենք  այլ օրակարգ են մշակել, որի համար կոչ են անում քաղաքական կուսակցություներին, քաղաքացիական ակտիվ տարրերին միանալ իրենց։ Նրանք առաջարկում են բացել նախորդ սահմանադրական հանրաքվեի քվեատուփերը։

«Եթե 2015 թվականի Սահմանադրությունը ճանաչվում է ոչ լեգիտիմ, ինքնաբերաբար կասեցվում է Սահմանադրական դատարանի գործունեությունը, հրավիրվում է սահմանադիր ժողով,և ժողովրդի կողմից որոշ անձիք ստանում են լիազորություններ՝ Նոր սահմանադրություն գրելու։ Եթե պարզվում է, որ Սահմանադրությունն ընդունվել է կեղծիքով, դա պետության դեմ ամենամեծ հանցագործությունն է, փաստացի իշխանության յուրացում է, և այդ մարդիկ, ովքեր գործել են դա, կանգնում են դատարանի դիմաց»։

Համահայկական ազգային համաձայնության խորհրդի նախագահության համակարգող Հրայր Աղինյանն էլ նշում է, որ իշխանությունները ծուղակ են պատրաստել․

«Հարցը դնում են այսպես՝ ուզո՞ւմ եք Հրայր Թովմասյանը գործող Սահմանադրական դատարանի կազմում մնա,  թե» ոչ։ Եթե գնում, «Այո» եք ասում,  նշանակում է՝ դուք ասում եք, որ Սերժի կոստյումի 214 հոդվածը լավն է, և միայն մեկն է վատը, փոխենք և հագցնենք Փաշինյանին, իսկ եթե ասում եք «Ոչ», ասում եք բոլոր 215-ն էլ լավն են՝ հագցնենք Փաշինյանին»։

Նրա կարծիքով՝ վարչապետը չպետք է զբաղվի «Այո»-ի քարոզով, քանի որ Սահմանադրությունը դա արգելում է․

«Եթե Նիկոլ Փաշինյանը ընդունում է այս Սահմանադրությունը միայն փոփոխությամբ, ապա  այս նույն Սահմանադրությամբ իրեն արգելվում է պաշտոնյա լինելով՝ քարոզչությամբ զբաղվելու։ Պետական պաշտոնյան իրավունք չունի քարոզով զբաղվի․ գոյություն ունի «Այո»- ի շտաբ , որը պետք է ընտրի կազմ, և իրենք զբաղվեն»։