Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aeroflot
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները հաջող են մեկնարկել «Աէրոֆլոտ Օփեն»-ում (տեսանյութ)

Մոսկվայում մեկնարկել է շախմատի «Աէրոֆլոտ Օփեն» խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի 13 շախմատիստ:

A ենթախմբում հանդես եկող մեր հայրենակիցներից հաջող է մեկնարկել Շանթ Սարգսյանը, որն առաջին երկու տուրերում տարել է երկու հաղթանակ և այժմ երեք շախմատիստների հետ կիսում է 1-4-րդ տեղերը։ Մանուէլ Պետրոսյանը 2 հնարավորից վաստակել է 1,5, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը՝ 1-ական միավոր:

B մրցաշարում երկուական հաղթանակներ են տարել Տիգրան Հարությունյանն ու Հովիկ Հայրապետյանը: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, և Դավիթ Գևորգյանը վաստակել են 1-ական միավոր: 

C մրցաշարին մասնակցող մեր երեք ներկայացուցիչները՝ Մարիամ Մկրտրյանը, Արթուր Ղարագյոզյանը և Առնոլդ Մինասյանը, հաղթել են մեկնարկային երկու տուրերում և առաջատարների շարքերում են ընթանում:

Այսօր կկայանան 3-րդ տուրի պարտիաները: Շանթ Սարգսյանը սևերով կմրցի ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի հետ, ով նույնպես 2 միավոր ունի: Մանուէլ Պետրոսյանի մրցակիցը վրացի Բադուր Ջոբավան է, Գաբրիել Սարգսյանինը՝ հնդիկ Սուբրամանիամ Բհարաթը, իսկ Հայկ Մարտիրոսյանինը՝ հնդիկ Հարշիթ Ռաջան: