Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

Բարեբախտաբար, չհիվանդացանք․ ֆիլհարմոնիկ նվագախումբը եղել է կորոնավիրուսի օջախ Ուհանում (տեսանյութ)

«Չինաստանի համար Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացահայտում է եղել և կարծես թե, սերտ համագործակցություն է սպասվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

«Իրենց առողջություն և թող շարունակեն շենացնել իրենց զարմանալի երկիրը, իսկ մեր նվագախումբն էլ, կարծում եմ հաճախ է այնտեղ լինելու»:

Հիշեցնենք, որ  2019 թվականի դեկտեմբերի 25-ից 2020 թվականի հունվարի 10-ը Չինաստանում անցկացվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերը: Մեր նվագախումբը եղել է հենց կորոնավիրուսի օջախում՝ Ուհանում: Ազգային ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը մեկ ամիս անց արդեն վստահաբար ասում է՝  բարեբախտաբար, չեն հիվանդացել, թեեւ շատ զգույշ չեն եղել՝  հակառակ զգուշացումներին:

Մանրամասները՝ տեսանյութում