Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

« Ասֆալտին փռել», «ծեփել պատերին» արտահայտություններն նպաստում են մթնոլորտի շիկացմանը (տեսանյութ)

«Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ  ատելության խոսքի դեմ պայքարը մեկ օրում  հնարավոր չէ, ու բացի այդ պետք է զգույշ լինել, որ չսահմանափակվի խոսքի ազատությունը։

«Պետք չէ ակնկալել, որ մի քանի շաբաթում հնարավոր է լավագույն լուծումներ գտնել: Չի բացառվում, որ որակյալ օրենսդրության համար մեկ-երկու տարի պետք կլինի: Այլընտրանքային ճանապարհներ են պետք»,-ասում է նա՝  անդրադառնալով ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին։

«Հետաքրքիրն այն է, որ ատելության խոսքի մասին իրենց դժգոհությունը  արտահայտում են հենց քաղաքական գործիչները։ Նկատի ունենալով այն հանգամանքը,  որ հակառակ ճամբարի քաղաքական գործիչները  իրենց են  քարկոծում, մոռանալով  այն մասին , որ իրենք էլ նույնն որակի պատասխան են տալիս»։

Բորիս Նավասարդյանը ընդգծում է, որ եթե մեր  քաղաքական  դեբատների լեզուն  և  մթնոլորտը փոխենք,  ապա այն ակնհայտորեն  ազդեցություն կունենա  հասարակության վրա։

Անդրադառնալով  վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտություններին՝ «ասֆալտին փռել», «ծեփել պատերին», Բորիս Նավասարդյանը նշում է, որ դրանք նպաստում են մթնոլորտի շիկացմանը։

«Երբ մեջբերում են վարչապետի խոսքերից, որոշ դեպքերում խառնում են, թե ինչը կարող է գործնական իմաստ ունենալ։ Եթե որևէ մեքենայի վարորդ չի հետևում ճանապարհային ոստիկանի հրահանգներին, և  թույլ չի  տալիս, որ համապատասխան գործողությունը կատարի ոստիկանը, ապա այդ ժամանակ ոստիկանը կարող է և  վարորդին պառկեցնել ասֆալտին։ Բայց երբ բառեր են հնչում, որոնք չեն կիրառվում, դրանք դառնում են բոլորին վերաբերող արտահայտություններ, այդ թվում ՝ քաղաքական հակառակորդներին»,- ասում է «Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը։