Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԿԸՀ
A A
Քաղաքականություն

ԿԸՀ-ին և Ոստիկանությանը 3 մլրդ 447 մլն դրամ կհատկացվի հանրաքվեի կազմակերպման համար (տեսանյութ)

Կառավարությունն առաջարկում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ոստիկանությանը գումար հատկացնել, ՀՀ 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում անել և ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ անել։

«Նախագծով առաջարկվում է 2020 թ․-ի ապրիլի 5-ին կայանալիք` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 3 մլրդ 447 մլն դրամ դրամ, որից ԿԸՀ-ին 2 մլրդ 553 մլն դրամը կհատկացվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման համար, իսկ 660 միլիոն դրամը 1500 տեղամասերում օնլայն համակարգով, տեսանկարահանման, և հեռարձակման հնարավորությունը օգտագործելու նպատակով։

Ոստիկանությանը կհատկացավի 234 մլն դրամ՝ տպագրելու, ծանուցելու համար ընտրողներին, որպեսզի հնարավոր լինի հանրաքվեն կազմակերպել ապրիլի 5-ին»,- զեկուցեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե կռահում է, որ սրա հետ կապված շահարկումներ կլինեն։

«Թե ինչո՞ւ է գումար ծախսվում։ Ուզում եմ ասել, որ այդ գումարը կրկին ներհոսելու է տնտեսություն, տնտեսական գործարքներ են ի վերջո տեղի ունենալու։ Ժողովրդի կամարտահայտման համար պետք է գումար ծախսվի»,- ընդգծեց նա։

Նախագիծը Կառավարության կողմից հավանության արժանացավ։