Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց․ այնտեղ է նաեւ Ալեն Սիմոնյանը․ ուղիղ (տեսանյութ)

Կառավարության դիմաց այսօր կրկին իրենց բողոքն էին հայտնում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերը։

Նրանց հանդիպեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Հավաքվածները դիմեցին Ալեն Սիմոնյանին՝ խնդրելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Մենք ձեզ խնդրեցինք, որ Դուք պարոն Փաշինյանի հետ կազմակերպեք հանդիպում, որ մենք մեր խնդիրները իրեն ներկայացնենք։ Այսքան զինվորների սպանությունները վերջ ի վերջո պետք է կանգնեցնել թե չէ։ Եթե այս սպանողներին պատժեին, այս տարվա 13 զոհը չէր լինի։  Մենք պահանջում ենք, որ Փաշինյանը մեզ ընդունի։ Թող շաբաթ լինի, թող կիրակի լինի, թող գիշեր լինի։ Եթե ժամանակ ունի գիրք բաժանի, մեզ էլ թող լսի, զինվորը գրքից կարևոր է, մենք բանակ ենք տալիս, սահմանը պահեն» նշեցում էին նրանք։

Ալեն Սիմոնյանը խոստացավ փոխանցել վարչապետին, որ նրանց հետ հանդիպի․ «Ինձնից հասնում ա փոխանցել, ես կփոխանցեմ, ինքը գիտի, ինքն ամեն ինչ գիտի»,- ասաց նա։

Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը, դուրս գալով Կառավարության շենքից, նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է հանդիպել սևազգեստ կանանց հետ, սակայն երբ կլինի հանդիպումը, չի նշել։