Բացել լրահոսը Փակել լրահոսը

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը (տեսանյութ)

A A

Մահացել է հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ,  ՀՀ ժողովրդական արտիստ, «Երևանի պատվավոր քաղաքացի» 96-ամյա Երվանդ  Մանարյանը:

Երվանդ Մանարյանը ծնվել է Արաքում (Իրան) 1924 թ. օգոստոսի 10-ին։ 1946թ. ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952թ.։

Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ.Սունդուկյանի թատրոնում։

 1957-59թթ. եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1959-1961թթ. նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։

 Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։

Ա1+-ը 2012-ին Դիմանկար շարքով պատրաստել է հետեւյալ ֆիլմը, որտեղ արտիստը պատմում է իր մասին․․․․․