Բացել լրահոսը Փակել լրահոսը
65497.thumb
A A
Քաղաքականություն Հասարակություն

Մեզ քավության նոխազ են սարքում․ Ֆելիքս Թոխյանը՝ կեղծված ընտրությունների մասին (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը հաստատում է, որ հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Այսօր ՍԴ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Թոխյանը նշեց, որ Արարատ Միրզոյանն իր լավագույն ուսանողներից է։

«Ես հազարավոր ուսանողներ ունեմ պետական ապարատում: Արարատ Միրզոյանի հետ էլ եմ հանդիպել, շատ այլ մարդկանց հետ էլ եմ հանդիպել, դա նորմալ երևույթ է»,- ասաց նա՝ չնշելով սակայն, թե ինչ են քննարկել:

Հարցին, թե ժողովուրդը գնալու է տեղամասեր՝ 7 դատավորի «այո» կամ «ոչ» ասելու, արդյոք սա լարվածություն չի՞ առաջացնում ՍԴ-ում, Թոխյանը պատասխանեց.

«Լարվածության մասին չեմ կարող ասել։ Կարող եմ ասել, որ ՍԴ-ում ոչ Վահե Գրիգորյանի՝ հունիսից եկած ժամանակ, ոչ էլ հիմա ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա»:

Իսկ ինչպե՞ս է վերաբերում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ նիստերին չներկայանալուն, չնայած նրան, որ աշխատավարձ է ստանում․ Թոխյանը նշեց, որ այդ հարցով դիմեն Վահե Գրիգորյանին։

 «Ես Վահեին ճանաչում եմ 10 տարուց ավելի, գնահատում եմ իր բարձր պրոֆեսիոնալիզմը՝ ճիշտ է՝ ոչ այնքան սահմանադրական իրավունքի ոլորտում, այդուամենայնիվ, նա փաստաբան է: Ես իր հետ մի քանի անգամ հանդիպել եմ, այդ թվում՝ իր կաբինետում: Իմ խորհուրդը, որպես ավագ դատավոր, տվել եմ: Ես ձեզ մի փաստ արձանագրեմ՝ ՍԴ եմ եկել 1997 թվականին, երբ միակն էի, ով պապիկ չէր, այսօր ես դատարանում միակն եմ, ով պապիկ է, և այդ ավագի օրինակով էլ հորդորներս ասել եմ»:

Անդրադառնալով հարցին, թե ՍԴ-ն տարիներ շարունակ «հաստատել է կեղծված ընտրությունները»՝ Թոխյանը պատասխանեց, որ այս առնչությամբ հատուկ ասուլիս է տալու։

«Սահամադրական դատարանը ընտրություններ կազմակերպելու ո՛չ  կազմակերպողն է, ո՛չ էլ վերահսկողը։ Ուստի կեղծելու հնարավորություն չունի։ Թե ինչու են քավության նոխազ սարքում եւ մեզ վրա բարդում, գնացեք, իրենցից հարցրեք։ ՍԴ այն բոլոր որոշումները, որ ստորագրել եմ վերջին 20 տարվա ընթացքում, այսօր էլ կստորագրեմ»,- ասաց նա։

տեսանյութը՝ Factor.am-ի