Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess iran
A A
Սպորտ

Գևորգ Հարությունյանը շախմատի «Կասպյան Գավաթ»-ի միանձնյա առաջատարն է

Իրանում մեկնարկել է «Կասպյան Գավաթ» շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 7 երկրների 202 շախմատիստ, այդ թվում՝ 8 գրոսմայստեր։ Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 6 շախմատիստ՝ գրոսմայստերներ Գևորգ Հարությունյանը և Լևոն Բաբուջյանը, կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Հայկ Երիցյանը և Մարիամ Ավետիսյանը, ինչպես նաև պատանի շախմատիստուհի Աստղիկ Հակոբյանը։

Կայացած 6 տուրերից հետո աղյուսակը 6 միավորով միանձնյա գլխավորում է Գևորգ Հարությունյանը։ Լևոն Բաբուջյանը և Սիրանուշ Ղուկասյանը 5-ական միավորով կիսում են 3-րդ հորիզոնականը։ Հայկ Երիցյանը վաստակել է 4,5 միավոր, Մարիամ Ավետիսյանը և Աստղիկ Հակոբյանը՝ 3,5-ական։

Այսօր կկայանան 7-րդ տուրի հանդիպումները: Գևորգ Հարությունյանը սևերով կմրցի 5,5 միավոր վաստակած ադրբեջանցի Միզրադին Իսկադարովի հետ: Լևոն Բաբուջյանը սպիտակներով կհանդիպի Սիրանուշ Ղուկասյանի հետ: