Կարեն Գրիգորյանը ժամանակից շուտ հաղթեց շախմատի իսպանական մրցաշարում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանը ժամանակից շուտ հաղթող ճանաչվեց իսպանական Սանտյագո դե Կամպաստելա քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում:
Նախավերջին՝ 8-րդ տուրում, մեր գրոսմայստերը սևերով հանդիպեց մրցաշարի ետնապահ Դավիդ Գոմեսի հետ և վստահ հաղթանակ տարավ: Կարեն Հ. Գրիգորյանը վաստակեց 7 միավոր և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար, քանի որ նրան հետապնդող պորտուգալացի Լուիշ Գալեգոն ոչ-ոքի խաղաց այս տուրում և հետ մնաց 1,5 միավորով:
Այսօր տեղի կունենան վերջին տուրի պարտիաները: Կարեն Հ. Գրիգորյանը սպիտակներով կմրցի 3-րդ տեղում ընթացող իսպանացի Խուլիո Սուարեսի հետ: Հաղթանակի դեպքում նա էլ ավելի կբարելավի իր զբաղեցրած դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում: Անցած ամսվա համեմատ նա արդեն 10 բալով բարելավել է իր վարկանիշը և այժմ 2664,2 միավորով զբաղեցնում է 72-րդ տեղը: